Ի՞նչն է խանգարում Կառավարությանը վերագործարկել «Նաիրիտը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչպես խոստացել էր ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Նշվել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում և գործադիրը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա գործարկման համար:

Համաշխարհային բանկի միջազգային փորձագետներն ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

Միաժամանակ նշվել է, որ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նաիրիտցիները հունվարին ստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ: Նոյեմբերին արդեն իսկ վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ, նույնքան էլ կվճարվի դեկտեմբեր ամսին:




Լրահոս