Մենք ապրում ենք «բեսպրեդել» իշխանություն ունեցող երկրում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անմեղության կանխավարկածը կա այն երկրում, որտեղ կա նորմալ արդարադատություն: Այդ կարծիքն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտնեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանում արձանագրվող բռնության մի շարք դեպքերին:

Նրա խոսքով, բռնությունների հրահանգավորումն անում է Սերժ Սարգսյանը:

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ փոխոստիկանապետը լրագրողների հետ զրույցում հայտարարում է՝ «էս երկրում ով էլ լինի իմ ներկայությամբ ՀՀ նախագահի հասցեին որևէ բան ուզենա ասի, ականջները կկտրեմ շան թուլի պես»: Էն թիմը, որ 10 մարդ գնդակահարելով՝ Սերժ Սարգսյանին բերել է իշխանության, նշանակում է ունենալ «բեսպրեդել» իրավունք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ պատգամավորն անդրադարձել էր մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակմանն ուղղված հայտարարությանը:




Լրահոս