Վրաստանը պատրաստ չէ ուղղակի երկխոսության Ռուսաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական գործընկրության մասին պայմանագրի ստորագրման ֆոնին ուղիղ երկխոսությունը Մոսկվայի հետ անընդունելի է:

«Новости-Грузия» կայքի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կաբախիձեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ուրախ կլինի Մոսկվայում տեսնել Վրաստանի ղեկավարության ցանկացած ներկայացուցչի: Նրա խոսքով, սկզբի համար անհրաժեշտ է ուղղակի կապեր հաստատել:




Լրահոս