Դոլարը գերազանցեց 417 դրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է դոլարի փոխարժեքի վերելքը: “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր` հունիսի 20-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.61 դոլար: Այս տարի դոլարի միջին փոխարժեքը բորսայում առաջին անգամ է գերազանցում 417 դրամի մակարդակը: Ավելի թանկ բորսայում դոլարը վերջին անգամ գնահատվել է 2006 թ. հուլիսի 21-ին, երբ փոխարժեքը 1դոլար/418 դրամ էր:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 1.27 մլն դոլար:




Լրահոս