Ղազախստանի խորհրդարանի սենատը (վերին պալատ) դեկտեմբերի 19-ին ընդունել է օրենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին, տեղեկացնում է Новости-Казахстан գործակալությունը:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագվել էր Մինսկում 2014թ.-ի հոկտեմբերի 10-ին:
Նշենք, որ այսօր Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը պետք է վավերացնի նաև Բելառուսի խորհրդարանը: