Հայաստանում 2 երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը հունիսի 14-20-ին, Հայաստանի տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցել Մարտունի քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք եւ 3 կմ արեւելք: Այդ մասին հայտնում է ՍՊԱԾ-ը: Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Հունիսի 14-ին Թուրքիայի Բիթլիս քաղաքից 56 կմ հարավ-արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ: Հունիսի 15-ին Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3 բալ երկրաշարժ: Հունիսի 16-ին 4-5 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Ախալքալակի քաղաքից 4 կմ հյուսիս-արեւելք եւ Թբիլիսի քաղաքից 34 կմ արևմուտք: Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ 3 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Վրաստանի Ախալքալակի քաղաքից համապատասխանաբար` 3 կմ հյուսիս, 2 կմ հյուսիս-արեւելք եւ 7 կմ հարավ-արեւմուտք: Հունիսի 18-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Խոյ քաղաքից 53 կմ արեւմուտք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն:




Լրահոս