Վթար Չարենցավանում. «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Կոտայքի մարզի Չարենացավան քաղաքի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի 34 LC 374 պ/հ (վարորդ` Հ. Վ., ծնվ. 1988 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Հ. Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս