Շանհայում Ամանորը տոնելիս զոհվել է 36 մարդ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանհայում (Չինաստան) Նոր տարին տոնելիս զոհվել է 36 մարդ, 47-ը վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մարդկանց մեծ կուտակման հետևանքով: Զոհերից 25-ը կանայք են:

Մարդկանց շրջանում խուճապ է առաջացել: Ոստիկանները`ձեռք ձեռքի բռնած, փորձել են զսպել ամբոխին, վիրավորների տեղափոխումն ապահովելու համար: Տուժածներից շատերը տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի պատճառը դեռևս անհայտ է: Որպես հավանական պատճառ նշվում են կեղծ թղթադրամները, որոնք նետվել էին փողոց գիշերային ակումբի լուսամուտից: Բազմաթիվ մարդիկ նետվել են այդ թղթադրամների ետևից, ինչն էլ դարձել է խառնաշփոթի պատճառ:




Լրահոս