Նոր Ռուբլի դրամական արժույթը Ռուսաստանում ընդունվեց 1998 թ-ին:
Ռուբլին Ռուսաստանի դրամական միավորն է։ Օգտագործվում է նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Իսկ 2012 թվականի փետրվարին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հայտարարեց Մերձդնեստրում ռուբլիի զուգահեռ օգտագործման հնարավորության մասին։
Ռուսական ռուբլիի տառային կոդը ISO 4217 ստանդարտում RUB-ն է, թվայինը՝ 643։ Մինչև Ռուսաստանի 1998 թվականի դրամային հեղաշրջումը, օգտագործվում էր RUR (810) կոդը։ Թեև 810 թվային կոդը մինչև այժմ կիրառվում է բանկային հաշիվների համար։