Գետահովիտում ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տավուշի մարզի Գետահովիտ գյուղական համայնքում ավագանու անդամի արտահերթ ընտրություն է: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նշենք, որ այստեղ արտահերթ ընտրություններ են նշանակվել, քանի որ 2012 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրված ավագանու 7 անդամներից 4-ը 2013 և 2014 թվականների ընթացքում հրաժարականներ են ներկայացրել, ինչի հետևանքով անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը:

Գետահովիտ համայնքն ունի մոտ 1700 ընտրող ունեցող, իսկ ավագանու 7 տեղերի համար ինքնաառաջադրված 8 թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, արդյունքում՝ 7 տեղերի համար պայքարում է նույնքան թեկնածու: Նրանցից 6-ը ՀՀԿ անդամներ են, մեկը՝ անկուսակցական:




Լրահոս