Armlur.am-ի տեղեկություններով, այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ է ունեցել:
Շփման գծում զոհվել է 2 պայմանագրային զինծառայող:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն, որոնց դիմագրավելիս հայկական կողմը տվել էր 2 զոհ և 1 վիրավոր, իսկ այսօր հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող:
Հավելենք, որ Ադրբեջանը հերքում է շփման գծում իր ունեցած կորուստները: