Երեկ Փարիզի կենտրոնում ահաբեկչություն է իրականացվել ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրության դեմ: Ականատեսների վկայությամբ՝ահաբեկիչները խմբագրություն են մտել «Ալլահ աքբար» բացականչություններով ու զինված են եղել «Կալաշնիկով» տիպի ավտոմատներով:
Ֆրանսիական «Լը Մոնդը» հայտնում է, որ շաբաթաթերթի դեմ իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ,վիրավորվել ՝տասնմեկը:Զոհերի թվում են թերթի չորս ծաղրանկարիչները,այդ թվում նաև խմբագիր Ստեֆան Շարբոնը «Շարբ» ,խմբագրակազմի վեց աշխատակիցներ ու երկու ոստիկան: Հարձակումը կատարվել է շաբաթաթերթի նոր համարի ընծայումից ժամեր անց: Համարի շապիկին «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաըր ալ Բաղդադիի ծաղրանկարն է եղել:
Charlie Hebdo-ի մասին
«Շարլի Էբդոն» երգիծական շաբաթաթերթ է,որը լույս է տեսնում 1969 թվականից: Աշխարհին հայտնի է իր սուր-երգիծական ծաղրանկարներով,որոնք անդրադառնում են գրեթե բոլոր ոլորտներին.մշակույթ,շոու-բիզնես,սպորտ ու նաև՝կրոն և քաղաքականություն:
Շաբաթաթերթը ահաբեկիչների թիրախում է հայտնվել դեռ 2006 թվականից,երբ վերահրատարակեց Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը:Մարգարեի այդ ծաղրանկարը վերջինը չդարձավ. 2011թվականի նոյեմբերին «Շարլի Էբդոյի» շապիկին կրկին Մուհամմեդ մարգարեն էր, ով, իբրև, ասում էր, թե մտրակի 100 հարված կտա նրան,ով ծիծաղից չի մեռնի:
Այս համարի թողարկումից հետո անհայտ անձիք խմբագրությունը կրակի տվեցին:
Դատապարտում՝ պաշտոնական մակարդակով
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ու նրա քաղաքական հակառակորդ,նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես են եկել հայտարարություններով:
Օլանդը նշել է,որ ահաբեկիչների թիրախում Ֆրանսիան է,քանի,որ ազատ երկիր է:Նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է. «Ազատությունը ահաբեկչությունից ուժեղ է,մեր լավագույն զենքը մեր միասնությունն է»:
Երկրի նախկին նախագահ, «Միություն հանուն ժողովրդավարության» շարժման առաջնորդ Նիկոլա Սարկոզին ևս դատապարտել է ահաբեկչությունը՝ նշելով,որ «Շարլի Էբդոյի» դեմ կատարվածը ազգային ողբերգություն է:
Ահաբեկչությունը դատապարտել ու ֆրանսիացիներին իրենց զորակցությունն են հայտնել տասնյակ երկրների նախագահներ ,այդ թվում նաև ԱՄՆ նախագահը,Մեծ Բրիտանիայի վարչապետը,Գերմանիայի կանցլերը,ՌԴ նախագահը:
Նախագահ Օլանդին ու Ֆրանսիայի ժողովրդին ցավակցական ուղերձ է հղել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ահաբեկչության արձագանքները Ֆրանսիական մամուլում ու սոցցանցերում
Գործընկերների ընտանիքներին ցավակցել ու իրենց զորակցությունն են հայտնել նաև ֆրանսիական առաջատար լրատվամիջոցները(Le monde,RFI,Agance France Presse,TFC,Figaro):
Le Mond-ի՝ «Հարձակում Charlie Hebdo-ի դեմ .Շարբը,Կաբուն,Վոլինսկին և մյուսները սպանվել են իրենց խմբագրությունում» հոդվածում համառոտ տեղեկություններ են ներկայացվում խմբագրության արդեն նախկին աշխատակիցների մասին:
Թվիթեր սոցիալական ցանցում ֆրանսիացիները և ,ոչ միայն, տարածում են #CharlieHebdo,#JesuisCharlie հեշթեգները,իսկ ծաղրանկարիչները ներկայացնում են ահաբեկչության իրենց մեկնաբանությունները: