Չեք մարսելու. բողոքի ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահական նստավայրի մոտ շարունակվում է բողոքի ակցիան` ի հիշատակ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկաող ,Հարսնաքարե ռեստորնային համալիրում ծեծկռտուքի արդյունքում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի:armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին մարդիկ փորձում են հատել Բաղրամյան փողոցը և հավաքվել նախագահական նստավայրի մոտ, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս: 
 Նախագահական նստավայրը պաշտպանում են վահաններով և սաղավարտներով զինված հատուկ ջոկատայինները:
Այս պահին Բաղրամյան փողոցում խառնաշփոթ է:
 Ակցիայի մասնակիցներին այնուհանդերձ հաջողվել է հասնել նախագահի նստավայր, սակայն նախագահականի դարպասների մոտ եռատողան շարված են ոստիկանները, ոստիկանները:
 Հայ ազգային կոնգրեսե ընդդիմադիր դաշինքի ակտիվիստները վանկարկում են “Սեր–ժիկ մար–դա–սպան”, “Սեր–ժիկ հե–ռա–ցիր”: Նրանք հայտարարել են, որ ,նեմեցե մականունը Ռուբեն Հայրապետյանի համար կոմպլիմենտ է, ,քանի որ նա ոչ թե նեմեց է, այլ՝ թուրքե:Ցուցարարները պաստառներ են պարզել` ,Չեք մարսելու, ,Յուքաչյուրս Վահե Ավետյան ենք գրություններով:Այս պահին նախագահականի մոտից երթ է մեկնարկել: Երթին մասնակցում է նաև խմբակցության ղեկավար, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ակցիայի մասնակիցները հասել են ՀՀ Դատախազության շենքի մոտ և բողոքի ակցիան շարունակում են իրականացնել այնտեղ:
Դատախազության մոտ հայտարարությամբ է հանդես եկելն ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը, նշելով, որ ամեն ինչի մեղավորը հանցավոր իշխանություններն են:
“Ռուբեն Հայրապետյանը խորհրդարանում մեր գործընկերը չի և չի կարող լինել: Նման դեպքերից խուսափելու համար պետք է հասնել հանցավոր ռեժիմի տապալմանը և Սերժ Սարգսյանի հրաժարականին”,-ասաց Լևոն Զուրաբյանը:
Նրա ելույթից հետո ՀԱԿ համակիրները սկսեցին ծափահարել:
 




Լրահոս