Տասնյակ փախստական ընտանիքներ մինչ օրս տնակներում են ապրում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանից Գյումրի գաղթած տասնյակ փախստական ընտանիքներ մինչ օրս շարունակում են բնակվել ժամանակավոր կացարաններում:
1988թ.-ին` Սումգայիթի ոճրագործությունից անմիջապես հետո, Գյումրի եկած Բաղդասարյանների ընտանիքի կրտսեր որդին` Հովհաննեսը, 2001թ.-ին ամուսնացել է Ալինայի հետ: Նրանց ընտանիքին 2005-ին փախստականների համար կառուցված “Նորվեգական” թաղամասում հատկացրել են երկու սենյականոց բնակարան: Հազարավոր գյումրեցի այլ բնակարան ստացած անօթևան ընտանիքների նման, նրանց ընտանիքը նույնպես կիսվել է` ծնողները և եղբոր ընտանիքը տեղափոխվել են բնակվելու նոր տանը, իսկ նա իր կնոջ և երեք մանկահասակ աղջիկների հետ մինչև օրս շարունակում է ապրել խոնավ և վաղուց շարքից դուրս եկած, նախկին “Բարեկամության այգում” տեղադրված տնակում: Հովհաննես Բաղդասարյանի պատմելով` թեև իրենք այլ նմանատիպ սոցիալական կարգավիճակ ունեցող 16 ընտաանիքների հետ միասին հերթագրված են բնակարանային խնդիրներ ունեցողների հերթացուցակում, սակայն դեռևս բնակարանշինություն չի ընթանում, ուստի հայտնի չէ, թե իրենք երբ կապահովվեն բնակարանով: Անցած օրը սոցիալական պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված հագուստը տրամադրելու նպատակով “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները այցելեցին նաև այս ընտանիքին:
shirakcentre.org




Լրահոս