Իտալական «Յուվենտուս»-ը ցանկանում էր ձեռք բերել «Գալաթասարայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին, սակայն իտալացները համաձայնության չեն եկել թուրքական ակումբի հետ:
Դրանից հետո թուրինյան ակումբը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, հաղորդում է Football Italia-ն:
Այդուհանդերձ, իտալացի վերլուծաբանները Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը գնահատում են ցածր, քանի որ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձր է` նույնիսկ հաշվի առնելով այն, որ կիսապաշտպանը վերականգնվում է վնասվածքից:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: