Он урод. ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ի ողբերգական դեպքի առնչությամբ ՀՀ-ում ՌԴ գլխավոր պատվավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևն այսօր հանդես եկավ ցավակցական խոսքերով:

Հյուպատոսը խորապես ցնցված էր կատարվածից, արցունքն աչքերին պատասխանեց Armlur.am այն հարցին, թե ինչպես է վերաբերվում կատարվածին: Առաջին գնահատականը մարդասպանի վերաբերյալ եղավ՝ Он урод:

Եվգենի Կոնիշևն ասաց, որ իրականում դժվարանում է որևէ գնահատական տալ իրավիճակին, քանի որ սա սարսափելի ողբերգություն է, որը խլեց մի ամբողջ ընտանիքի կյանք: Ըստ հյուպատոսի` սա հայ և ռուս ժողովուրդների ընդհանուր վիշտն է, և ինքը՝ որպես ռուսական կողմի ներկայացուցիչ, ակնկալում է խստագույն պատիժ մեղավորների համար: Նա նաև հույս հայտնեց, որ հավատում է, որ հետաքննությունը կտա սպառիչ պատասխան:

Արևիկ Հակոբյան

Գյումրի




Լրահոս