Թբիլիսիում Գյումրու ողբերգության կապակցությամբ համերաշխության ակցիա կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ Հայաստանը ցնցած Գյումրիում ռուս զինվորական Պերմյակովի կողմից հայկական ընտանիքի 6 անդամների սպանությունը ցնցել է նաև վրացիներին: Մայրաքաղաք Թբիլիսիում համերաշխության ակցիա տեղի կունենա: Մի խումբ վրացի ակտիվիստներ Facebook սոցիալական կայքում խումբ են բացել ու կոչ են անում վրացիներին մասնակցել հայերի հետ համերաշխության ակցիային:

«Մեր համերաշխությունն ենք հայտնում հարևան պետությանն ու շաբաթ օրը՝ հունվարի 17-ին՝ ժամը 15.00-ին, ծաղիկներով եւ մոմերով հավաքվում ենք Թբիլիսիում  Հայաստանի դեսպանատան մոտ»,- հայտարարություն են տարածել վրացի ակտիվիստները:

Հավելենք, որ արդեն 227 օգտատեր է ցանկություն հայտնել մասնակցել ակցիային:

geo




Լրահոս