2012 թ. 6 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1066 պատահար. 118 մարդ զոհվել է, 1556-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այդ թվում՝
վրաերթի 329 դեպք, ինչի հետևանքով 36 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է վրաերթի 93 դեպք, ինչի հետևանքով զոհվել է 6 երեխա, իսկ 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: