Պատգամավորը փորձել է գնդակահարել մրցակցին ուղիղ եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հորդանանում հեռուստատեսային բանավեճի ժամանակ` ուղիղ եթերում պատգամավոր Մուհամմադ Շավաբկան կարող էր գնդակահարել իր մրցակցին:
Սիրիական հարցի շուրջ բուռն խոսակցության ընթացքում Շավաբկան և քաղաքական ակտիվիստ Մանսուր Սաիֆ ալ-Դին Մուրադը անցել են անձնական վիրավորանքների: Շավաբկան հետաքրքրվել է, թե որքան է Մուրադին վճարում Սիրիայի բռնապետը, վերջինս էլ մրցակցին իսրայելական Մոսադի գործակալ է անվանել:Այն ժամանակ էլ Շավաբկան կոշիկ է նետել Մուրադի վրա, ապա, հանելով ատրճանակը, վազել իրեն վիրավորողի հետևից: Հաղորդավարը փորձել է բաժանել բորբոքված գործիչներին, հեռուստաալիքն անջատել է ձայնը, սակայն դեռ մի քանի րոպե ուղիղ եթերը շարունակվել է: Մուրադն արդեն ոստիկանություն է դիմել` Շավաբկային մեղադրելով սպանության փորձի, վիրավորանքի և զրպարտության մեջ:




Լրահոս