Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ առաջիկայում լույս չի տեսնելու Հայաստանի հանրապետական կուսակցության «Հանրապետական» ամսագիրը: Կուսակցությունում հակված են կարծել, որ այն անիմաստ ծախս է: ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը մեզ հետ զրույցում մասամբ հաստատեց այս տեղեկությունները՝ հայտնելով, որ ամսագիրն իսկապես չի հրապարակվում, բայց դա ժամանակավոր բնույթ ունի: Պատճառն այն է, որ ՀՀԿ շենքում կտուրի հրդեհից հետո մինչ օրս վերանորոգման աշխատանքներ են տարվում: Այսինքն՝ ամսագրի համար ՀՀԿ-ում սենյակ չեն կարողացել տրամադրել: Ավելին, այս օրերին ՀՀԿ երկրորդ հարկի աշխատասենյակների աշխատակիցները տեղափոխվել են առաջին հարկ: Մի խոսքով, ՀՀԿ-ում անհարմար իրավիճակ է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ