«Իսլամական պետությունն» Ամերիկայի «զավակն» է. գերմանացի լրագրող (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանացի Յուրգեն Թոդենհոֆերն այն քիչ, եթե ոչ միակ գերմանացին է, ով եղել է «Իսլամական պետություն»-ում, ողջ մնացել և դրա մասին պատմող նյութերով հետ վերադարձել:

Նա 10 օր անցկացրել է ծայրահեղականների տարածքում, ահաբեկիչների հետ երկար նամակագրությունից հետո անվտանգության  ու աշխատանքային պայմաններ ապահովելու երաշխիքներ ստացել:

Թոդենհոֆերն այցելել է Սիրիայում ու Իրաքում զինյալների ճամբարներն ու նրանց վերահսկման տակ գտնվող քաղաքները:

Գերմանացի լրագրողի գլխավոր նպատակն է եղել իր հայրենակից գերմանացիների հետ զրուցելը, ովքեր արևմտյան այլ երկրների քաղաքացիների հետ միասին մարտնչում են իսլամիստների կողմից:

Թոդենհոֆերն ակտիվորեն պաշտպանում է չափավոր իսլամն ու ահաբեկչությունը համարում Արևմուտքի, ու առաջին հերթին՝ ԱՄՆ-ի «զավակ»:

«Վերջին 200 տարիներին ոչ մի իսլամական երկիր չի հարձակվել արևմտյան երկրների վրա: Մենք պարտավոր ենք բացատրել, թե ինչու ենք պատերազմել Աֆղանստանում, Իրաքում ու Լիբիայում:

Խոսելով  «Իսլամական պետության» առաջացման պատճառների մասին՝ ստիպված ենք լինելու հիշել, թե երբ է այն ստեղծվել, սա տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց, ինչ ամերիկացիները մտան Բաղդադ: ԻՊ-ը Ջորջ Բուշ կրտսերի զավակն է: Այդ բոլոր սպանությունները մեր պատերազմներն են, որոնք մեզ բումերանգի նման հետ են վերադարձել»,- հայտարարել է լրագրողը euronews-ին տված հարցազրույցում:




Լրահոս