Հուլիսի 11-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոն եւ պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն