Զիդանը՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Զինեդին Զիդանն այն կարծիքն է հայտնել, որ «Արքայական ակումբ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ների քանակով կարող է գերազանցել կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի արդյունքը:

Նշենք, որ Մեսսին չորս անգամ է ստացել մրցանակը, իսկ Ռոնալդուն՝ երեք:

«Ռոնալդուն խաղում է այլմոլորակայինի նման: Եթե նա շարունակի այսպես, ապա ավելի շատ կստանա «Ոսկե գնդակ», քան Մեսսին», – նշել է լեգենդար ֆուտբոլիստը:

 




Լրահոս