Ֆրանսիայում ահաբեկչության մեղադրանքով 5 ռուս է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հարավում ձերբակալվել է Ռուսաստանի 5 քաղաքացի, ովքեր մեղադրվում են ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հայտնում է Direct Matin հրատարակչությունը՝ հղում կատարելով դատախազ Իվոնա Կալվեթին, բոլոր նրանք չեչեններ են:

Ձերբակալությունները տեղի են ունեցել հունվարի 19-ի երեկոյան Բեզյե քաղաքում: Midi Libre հրատարակչությունը նշում է, որ հետախուզության ժամանակ ձերբակալվածների մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել: Գործի հետաքննությամբ զբաղվում է Մոնպելյեի դատական ոստիկանությունն ու Ֆրանսիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը:

BFMTV հեռուստաալիքը պարզաբանում է, որ ձերբակալվածների տարիքը 24-ից 37 է:




Լրահոս