ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընկերուհիս՝ Ադելյա Կամիլովան, Ղազախստանի քաղաքացի է եւ ավարտել է Ղազախա-թուրքական միջազգային ինստիտուտը (մասնագիտությամբ մաշկաբան է): Ուզում է գալ Հայաստան եւ այստեղ շարունակել կրթությունը (մասնագիտությամբ): Գալուց հետո այստեղ նորից բակալավրի որակավորո՞ւմ պետք է ստանա, թե՞ կարող է մագիստրատուրայում սովորել: Որտե՞ղ կարող է ընդունվել եւ ի՞նչ պայմաններով: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընդունվելու համար, եւ մինչեւ ե՞րբ կարող է ներկայացնել դրանք: Խնդրում եմ ներկայացնել այլ կարեւոր մանրամասներ եւս, որոնց մասին հարցում գրված չէ:

Արմինե Բաբայան, 25 տարեկան, լեզվաբան


ՊԱՏԱՍԽԱՆ. Ղազախստանի քաղաքացի Ադելյա Կամիլովան իր ուսումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունում կարող է շարունակել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու կամ կրթությունը շարունակելու իրավունք ունեն պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված, կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները կամ շրջանավարտները:
շարունակությունը հաջորդ համարում

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուրախալի է, որ այլ երկրների քաղաքացիները ՀՀ կրթական հաստատություններում ուսումը շարունակելու ցանկություն են ունենում: Մինչեւ հիմա հայկական բուհերի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր հնդիկների, ինչպես նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում: Երեւում է, որ ՀՀ ժամանել ցանկացողների աշխարհագրությունն ընդլայնվում է, ու հետզհետե ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ են ցանկանում Հայաստանում կրթություն ստանալ:




Լրահոս