«Պրոկրեդիտ» եւ «Ամերիա» բանկերը կմիավորվեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչեւ փետրվարի 1-ը տեղի կունենա «Պրոկրեդիտ» եւ «Ամերիա» բանկերի միաձուլումը: Ըստ նույն տեղեկությունների՝ երկու բանկերի միջեւ բանակցություններն արդեն բավական ժամանակ է՝ ընթանում են:

Բանկերի բաժնետերերը բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել, որ գործարքի կնքումը պետք է ավարտվի մինչեւ փետրվարի 1-ը:

«Ամերիա» բանկի հասարակության հետ կապերի եւ հաղորդակցման խմբի ղեկավար Էլմիրա Ադամյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինֆորմացիա ես չեմ կարող տալ, որովհետեւ նման բան չկա այս պահի դրությամբ, եթե որեւէ բան լիներ, մենք կհրապարակեինք»»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս