ԵԱՀԿ-ն Ուկրաինայում անհապաղ զինադադարի կոչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) Վիեննայում կայացած նիստի ժամանակ կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայի արևելքում կրակը:

ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների, այդ թվում նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի կողմից ընդունված դեկլարացիայում լուրջ անհանգստություն է արտահայտվում վերջին օրերին Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների սրացման առնչությամբ:

ԵԱՀԿ-ն կոչ է անում հաստատել զինադադար ու սեպտեմբերի 5-ին կնքված Մինսկի արձանագրությունների համապարփակ կատարմանը:

Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է Դոնբասում ռազմական գործողությունների գոտում գրեթե հակամարտության ողջ ընթացքում:




Լրահոս