Ուկրաինան կորցրել է Դոնեցկի օդանավակայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի զինծառայողները կորցրել են Դոնեցկի օդանավակայանը: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս մասին ասվում է «Ազով» կամավորական գումարտակի սոցկայքերից մեկում տեղակայված հայտարարություններից մեկում:

Ինչպես հայտնի է դարձել, ուկրաինացի զինվորականները ստիպված են եղել հանձնել Դոնեցկի օդանավակայանը: Նշվում է, որ օդանավակայանի համար մարտերը շարունակվել են 242 օր:

Դոնեցկի օդանավակայանի կորուստը խոստովանել է նաև «Цензор.НЕТ»-ի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը:  Վերջինս օդանավակայանը կորցնելու մեղքը բարդել է Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոյի վրա, ով, ըստ նրա խոսքերի, «պլանավորել է նոր տերմինալի շուրջ օղակը ճեղքելու բոլոր անհաջող փորձերը»,- գրել է նա սոցկայքերից մեկում:




Լրահոս