ԷՄՄԻԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր շարունակ մամուլում ու տարբեր սոցիալական կայքերում ակտիվ քննարկվում է երգչուհի Էմմիի սիրավեպի մասին լուրը: Ասում են՝ իբր Էմմին շուտով ամուսնանալու է, բայց թե ով է երգչուհու ընտրյալը, այդ մասին ոչ ոք չգիտի:  «Ժողովուրդ»-ի  հետ զրույցում Էմմին ոչ մի անուն չտվեց, պարզապես ասաց, որ դա իր անձնական կյանքն է, եւ ինքը ոչինչ չի ուզում ասել այդ մասին. «Երբ ժամանակը գա, բոլորը կիմանան»: Ըստ շրջանառվող լուրերի՝ Էմմիի սիրտը գրավել է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը: «Ոչ մեկի անունը ո՛չ ուզում եմ հերքել, ո՛չ էլ ավելացնել… Նորից եմ կրկնում, դա իմ անձնական կյանքն է, ու երբ ժամանակը գա, կլուսաբանվի»,-մեզ հետ զրույցում ասաց Էմմին:




Լրահոս