![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/Lukas-Podolski-Arsenal.jpg)
«Ինտեր»-ում վարձավճարով հանդես եկող Լուկաս Պոդոլսկին հայտարարել է, որ Եվրո-2016-ից հետո կավարտի կարիերան ազգային հավաքականի կազմում:
«Դա իմ վերջին խոշոր մրցաշարը կլինի։ Ես արդեն հասել եմ իմ գլխավոր նպատակին՝ հաղթելով աշխարհի առաջնությունը։ Ոչ ոք չի կարող ինձանից խլել այդ ձեռքբերումը», – ասել է Պոդոլսկին: