25-ամյա գյումրեցին Լոռիում դանակահարել է 21-ամյա գյումրեցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 16-ին, Ոստիկանության Լոռու և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Ոստիկանության Սպիտակի և Գյումրու բաժինների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ հայտնաբերվել է 25-ամյա Սեդրակ Սարգսյանը: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս.Սարգսյանը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է, հայտնաբերվել է Գյումրիում: Ս.Սարգսյանը հուլիսի 15-ին՝ 19.30-ի սահմաններում, Լոռու մարզի Գեղասար գյուղին հարակից Փամբակ գետի ափին գտնվող բացօթյա տաղավարներում հանգստանալու ժամանակ վիճաբանել է մեկ այլ հանգստացողի՝ Գյումրու բնակիչ, 21-ամյա Հայկ Հովհաննիսյանի հետ: Վիճաբանության ժամանակ Ս.Սարգսյանն իր ձեռքին եղած դանակով հարվածել է Հ.Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ մասին: Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ.Հովհաննիսյանը ենթարկվել է վիրահատության, և նրա կյանքին վտանգ այլևս չի սպառնում:
Քննիչի որոշմամբ Ս.Սարգսյանը ձերբակալվել է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս