Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին մերժել է ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպում անցկացնելու առաջարկը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, պատճառը երկու նախագահների աշխատանքային գրաֆիկների անհամատեղելիությունն է:
Հավելենք, որ մարտ ամսին Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի այցի ժամանակ ևս չի նախատեսվում Օբամայի հետ հանդիպում: Նեթանյահուի այցի հիմնական նպատակը կլինի ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև Իրանի ատոմային ծրագրի սպառնալիքների մասին թեմայով ելույթը: