Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան դարձել է Մայամիում կայացած «Միսս տիեզերք 2014» մրցույթի հաղթող, գրում է BBC-ն:
Եզրափակիչ փուլ դուրս եկածների շարքում են եղել նաև Ուկրաինան, Նիդերլանդները, Յամայկան ու ԱՄՆ-ն ներկայացնող մասնակիցները:
Համաձայն մրցույթի կանոնների` Վեգան որպես մրցանակա կստանա 300 հազար ԱՄՆ դոլար:
Հավելենք, որ առաջին «Միսս Տիեզերք» մրցույթն անցկացվել է 1951 թ Կալիֆորնիայում: