Ուկրաինայում մահապարտն ավտոմեքենա է պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին Դոնեցկի մարզի Մարինկի շրջանի ամրակետերից մեկում մահապարտն ավտոմեքենա է պայթեցրել:

Արդյունքում մեկ ուկրաինացի զինվոր է սպանվել, ևս մի քանիսը ծանր վիրավորվել են, գրում է podrobnosti.ua-ը:

Սույն տեղեկությունը հաստատում են նաև ուկրաինացի մարտիկները, ովքեր մարտնչում են Դոնբասում:

Ընդ որում, նշվում է, որ զոհվել է 2 ուկրաինացի մարտիկ:

«Մի քանի ժամ առաջ 28-րդ ջոկատի Ելիզավետովկի-Մարինկի ամրակետում ինքն իրեն մեքենայում պայթեցրել է մահապարտը: Մեկ մարտիկ մահացել է տեղում, մյուսին փրկել չեն կարողացել»,- հայտնել է սպաներից մեկը:




Լրահոս