ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամբողջ Երեւանում ավտոկայանատեղիի հիմնական արժեքը 100 դրամ է: Ինչո՞ւ է «Տաշիր» առեւտրի կենտրոնի դիմացի ավտոկայանատեղիի համար գանձվում 200 դրամ: Ճիշտ չէ՞ր լինի՝ այն անվճար լիներ, քանի որ ցանկացած օբյեկտ պետք է ունենա անվճար ավտոկայան:

Արմինե Միքայելյան, 39 տարեկան, հաշվապահ


ՊԱՏԱՍԽԱՆ. «Տաշիր» առեւտրի կենտրոնն ունի մի քանի ավտոկայանատեղիներ, որոնք պատկանում են քաղաքապետարանին: Շուկայի հարակից տարածքն էլ է կայանատեղի, մյուս փողոցի կողքը նույնպես կան կայանատեղիներ: Ես չգիտեմ, թե կոնկրետ որի մասին է խոսքը: Բայց մեր պատասխանատվության ներքո կան ե՛ւ վճարովի, ե՛ւ ծառայողական ավտոկանգառներ: Ավելացնեմ, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնի կողքի տարածքները անվճար են, հետեւի մասում նույնպես կան անվճար ավտոկանգառներ:

«Տաշիր» առեւտրի կենտրոնի փոխտնօրեն
Աշոտ Վարոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու է ավտոկայանատեղիի վճարը մի դեպքում 200, իսկ մյուս դեպքում՝ 100 դրամ: «Տաշիր»-ին հարակից ավտոկայանատեղին, ցավոք, միակը չէ: Այսպես կոչված էլիտար ավտոկանգառների վարձը նույնպես բարձր է, ու դրանց տերերը, կրկնակի գին սահմանելով, հավանաբար իրենց օբյեկտի անունն են ձգտում բարձրացրած լինել:




Լրահոս