ԱԺ արարողակարգի վարչության պետը վերադարձել է իր նախկին պաշտոնին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:  Պաշտոնապես հայտարարվեց, որ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու նպատակով:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Ա. Հովհաննիսյանը կրկին վերադարձել է իր աշխատանքին՝ նույն պաշտոնում: Ըստ նույն տեղեկությունների՝ նրա հեռանալուց հետո այդ վարչությունում խառնաշփոթ էր ստեղծվել, արդյունքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված է եղել նրան վերադարձնել եւ նշանակել իր նախկին պաշտոնում: Հիշեցնենք, որ 2013 թվականին Ա. Հովհաննիսյանն ընդհարում էր ունեցել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ որոշել էր հեռանալ ԱԺ-ից:

Երեկ մեզ չհաջողվեց Հովհաննիսյանի հետ զրուցել՝ պարզելու համար, թե ինչն է նրան ստիպել կրկին նույն աշխատանքին վերադառնալ»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս