Բաքվում հարձակում են իրականացրել իրավապաշտպանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում հարձակում է իրականացվել իրավապաշտպան ու փաստաբան Գյունայ Իսմայլովայի վրա: Ինչպես հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը, հարձակումն իրականացվել է «Նեֆտչիլյար» մետրոպոլիտենի կայարանի մոտ գտնվող բազմահարկանի շենքի շքամուտքում, որտեղ ապրում է Իսմայլովան:

Վերջինիս խոսքերով՝ երբ նա մտել է շքամուտք, իրեն հետապնդած 28-30 տարեկան տղամարդը բռնել է իր կոկորդից ու փորձել մարմնական վնասվածքներ հասցնել:

Կատարվածի մասին Իսմայլովան տեղեկացրել է ՆԳՆ «102» հերթապահ ծառայությանը:

Գյունայ Իսմայլովան եղել է Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի փոխտնօրենը: Սակայն ինստիտուտի գրասենյակը փակվել է այնտեղ դատախազության աշխատակիցների կողմից անցակցված խուզարկությունից հետո: Իսմայլովան դատարանում պաշտպանել է Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի շահերը:




Լրահոս