Մենք մեր շարքերից հանում ու կոտրում ենք բռի հրամանատարի կերպարը. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց 2014 թվականի գործունեությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև միջազգային ռազմական փորձագետներ:

Նախարարը հիշեցրեց, որ երեկ կոլեգիայի ամփոփիչ նիստ է կայացել նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփվել է 2014-ը:

«Պաշտպանությունն իրականացվում է բարդ միջազգային և տարածաշրջանային իրավիճակներում: Դա մեզանից պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում, նոր մոտեցումների որդեգրում, թափանցիկություն և այլն: Դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից՝ հասկանում ենք, որ այդ երկիրը փորձում է լարվածության մեջ պահել ԼՂՀ և ՀՀ սահմանները, գերռազամականացման քաղաքականությունը՝ սեփական երկրում ատելություն սերմանելով հայերի նկատմամբ: Ողջ նախորդ տարվա ընթացքում, ինչպես նաև՝ այս տարի շարունակում է  դիվերսիոն գործողությունները և նպատակ հետապնդում շոշափել մեր ուժերը և պահպանել լարվածությունը»,- նշեց նախարարը՝ հատուկ շեշտելով այն հանգամանքը, որ հակառակորդը որևէ լուրջ հաջողության չի հասել: Պնախարարի խոսքով՝ Ադրբեջանը նաև վարում է տեղեկատվական ռազմապայքար՝ փաստերի հրեշավոր խեղաթյուրմամբ, ինչը լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար:

«Նախորդ տարվա ձեռքբերումները մի քանիսն են. պաշտպանական համակարգի զարգացման ուղղությամբ իրականացվել են պաշտպանության համար իրականացվող մոտեցումները: Մենք կկազմենք հեռանկարային զարգացման ծրագրեր: Մատնանշվել են պաշտպանության գործում պետական կառավարման բոլոր մարմինների դերերը: Մենք մեր շարքերից հանում ենք ու կոտրում ենք բռի հրամանատարի կերպարը»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Վերջինս հայտնեց, որ ինքնասպանությունների ցուցանիշով Հայաստանը աշխարհի մակարդակով բարձր դիրքերում է, նվազել է նաև սպանությունների թիվը:




Լրահոս