Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13-ի սահմաններում Արմավիրի մարզի Լուկաշեն գյուղում, դեռևս չպարզված հանգամանքներում, ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել “ԳԱԶ” մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայում: Հրդեհի արդյունքում տարբեր աստիճանի այրվածքներով Վաղարշապատի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ 32-ամյա Համլետ Եղիազարյանը, 38-ամյա Հովհաննես Պետրոսյանը, 37-ամյա Պարույր Հովսեփյանը, 37-ամյա Մհեր Գրիգորյանը և Լուկաշեն գյուղի բնակիչ 48-ամյա Դավիթ Կիրակոսյանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ մեքենան վարել է Հովհաննես Պետրոսյանը: Ավտոմեքենայում առաջացած հրդեհի հանգամանքները պարզվում են:
Արմավիրի մարզում այրվել է ԳԱԶ մակնիշի մեքենա. 5 վիրավոր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ