Նաիրիտցիների աշխատավարձի խնդիրը հնարավոր կլինի լուծել գույքի օտարման միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ՝ նրանց խնդիրները մեկ անգամ ևս քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում նախարար Երվանդ Զախարյանը կրկին տեղեկացրել է, որ աշխատավարձի գծով պարտքի մարման խնդիրը հնարավոր կլինի լուծել «Նաիրիտ»-ի գույքի այն մասի օտարման արդյունքում, որը հետագա գործարկման ընթացքում գործարանին այլևս պետք չի գա։

Armlur.am-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ նախարարը նաիրիտցիներին խոստացել է նաև փետրվարի 2-ին գործարանում հանդիպել նրանց հետ ու ներկայացնել նրանց հուզող խնդիրների՝ աշխատավարձերի վճարման, պարտքի մարման ու «Նաիրիտ»-ի հետագա գործարկման վերաբերյալ` այդ պահի դրությամբ եղած տեղեկատվությունը:




Լրահոս