Սամուել Էտո’Օ-ն տեղափոխվել է «Սամպդորիա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էվերտոն»-ն իր պաշտոնական կայքում տեղեկացրել է հարձակվող Սամուէլ Էտո’Օ-ի` «Սամպդորիա» տեղափոխության մասին: 33-ամյա կամերունցի ֆուտբոլիստն արդեն իսկ բուժզննում է անցել և այս շաբաթվա սկզբին պետք է տեղի ունենար նրա ներկայացման պաշտոնական արարողությունը:

Սակայն անգլիացիների մոտ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման հետ կապված խնդիրներ են առաջացել և այդ պատճառով շնորհանդեսի արարողությունը ստիպված են եղել հետաձգել: «Սամպդորիա»-ի հետ պայմանագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվում:

Նշենք, որ կամերունցի ֆուտբոլիստն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով  անգլիական ակումբ էր տեղափոխվել 2014թ.-ին: Այս ընթացքում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս