«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Որոշ տեղեկությունների համաձայն, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի վճարում իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ ու աշխատավարձի գումարները «փոխհատուցելու է պաշտոններով»:
«ՉԻ» – Զավեշտն այն է, որ այդ հիմնարկների (կոնյակի գործարան, «Հարթակ» թերթ և այլն) աշխատողներից ոմանք լրջորեն հավատում են այդ հեռանկարին և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է Արթուր Բաղդասարյանը վարչապետ դառնալու եւ իրենց պաշտոններ տալու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։