Լրահոս
- 06.11 11:23
- 06.11 10:28
- 06.11 10:25
- 06.11 10:01
- 06.11 08:20
- 06.11 07:50
- 05.11 23:18
- 05.11 23:03
- 05.11 21:14
- 05.11 20:08
- 05.11 14:22
- 05.11 13:20
Միջազգային հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ՝ հունվարի 28-ին, Մարդու իրավունքների միջազգային դատարանում տեղի ունեցած «Փերինչեքը՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսմանը:
Մասնավորապես, The Telegraf բրիտանական պարբերականը գրում է, որ մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունին մեղադրել է Թուրքիային խոսքի ազատության երկակի չափանիշների մեջ, քանի որ Թուրքիան պաշտպանում է թուրք ձախակողմյանին, ով Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «միջազգային սուտ»:
Դատական լսմանն է անդրադարձել նաև The Independent-ը, որը մեջբերում է Ամալ Քլունիի խոսքերը, ով դատարանի առջը հայտարարել է.
«Այս դատարանը շատ լավ գիտի, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում Թուրքիայում խոսքի ազատությունը»,- Ամալ Քլունիի խոսքերը մեջբերել է պարբերականը:
International Business Times-ը ևս անմասն չի մնացել ու անդրադարձել է վերոնշյալ դատավարությանը՝ «5 բան, որ անհրաժեշտ է իմանալ Դողու Փերինչեքի գործի մասին» վերնագրով հոդվածում:
Daily Mail- ևս դատավարության վերաբերյալ կարևոր փաստեր է ներկայացրել.
«1. Ամալ Քլունին ներկայացնում է Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
2. Հայաստանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի:
3. Փերինչեքը մեղավոր է ճանաչավել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար 2008-ին:
4. 1915թ. ցեղասպանությունն Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածն է»:
Դատավարությանն են անդրադարձել նաև շատ այլ հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Associated press-ը, Reuters-ը և այլն:
ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է: