Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերեմի Մատյեն հաստատել է, որ հունվարի սկզբին կոնֆլիկտ է եղել թիմի հարձակվող Լիոնել Մեսսի և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջև:
«Դա տեղի է ունեցել ամանորյա տոներից հետո մեր վերադարձի ժամանակ: Մարզման ժամանակ Մեսսիի նկատմամբ խախտեցին կանոնները, բայց այն չարձանագրվեց: Դրանից հետո նրանց միջև փոքրիկ վեճ եղավ և Էնրիկեն հանդերձարանում առանձնազրույց ունեցավ Մեսսիի հետ:
Նման բան տեղի է ունենում ցանկացած ակումբում: Բայց ինչպես միշտ «Բարսելոնա»-ում եղածը հերթական անգամ չափազանցվում է, և դա խնդիր է», – նշել է նա: