WBA/WBO/IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մենեջեր Բերիդ Բյոնտեն հայտարարել է, որ Շենոն Բրիգսը ստել է՝ հայտարարելով, թե մենամարտի մասին արդեն պայմանավորվել է ուկրաինացի մարզիկի հետ: Բյոնտեի խոսքերով, եթե Կլիչկոն հաղթի Բրայանտ Ջեննինգսին, նրա հաջորդ մրցակիցը պետք է դառնա Թայսոն Ֆյուրին կամ Դեոնտեյ Ուայլդերը:
«Նրա խոսքերում ճշմարտության ոչ մի կաթիլ չկա: Առաջին հերթին ապրիլին Վլադիմիրն՝ ի դեմս Ջեննինգսի, հզոր մրցակից կունենա: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա մենք կփնտրենք մենամարտ Ֆյուրիի կամ Ուայլդերի հետ: Բայց իհարկե, դա կախված կլինի նաև մյուս կողմերի գործակալներից»,- նշել է Բյոնտեն: