«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունները մտադիր են գարնանը Հայաստանում համաներում հայտարարել՝ Հայոց ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ:
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, իշխանական կուլիսներում ներկայումս քննարկվում է, թե ՀՀ քրեական օրնենսգրքի որ հոդվածներով դատապարտված անձանց վրա է տարածվելու համաներումը:
Նշենք, որ սովորաբար համաներման մասին նախապես չեն հայտարարում, այլ այդ մասին իմացվում է միայն այն բանից հետո, երբ նախագահականը նախագիծն ուղարկում է խորհրդարան, ընդ որում՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս նախագիծը քննարկվում է փակ ռեժիմով, եւ միայն դրական եզրակացություն ստանալուց հետո այն ներկայացվում է Աժ լիագումար նիստին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։