Ռուսաստանը կուժեղացնի իր զորքերը ռազմավարական ուղղություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը կուժեղացնի ռազմավարական ուղղություններով իր զորքերն ու ուժերի խմբավորումները:

Նրա ասել է. «Հստակեցվել են Զինված ուժերի՝ ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով հագեցվածության ցուցանիչները, վերանայվել է ռազմական քաղաքների ու ռազմական նշանակության օբյեկտների կառուցման ընթացքը»:

Շոյգուի խոսքերով՝ ռազմական պոտենցիալն ուժեղացնելու որոշումն ընդունվել է Ռուսաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով:




Լրահոս