Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կհեռանա գերմանական ակումբից: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը` Մինո Ռայոլան: Նա միաժամանակ նշել է, որ ֆուտբոլիստը չի տեղափոխվի «Յուվենտուս»:
«Մեծագույն ֆուտբոլիստները, սովորաբար, չեն փոխում ակումբային գրանցումը հունվարին: Հենրիխը ցանկանում է հեռանալ «Բորուսիա»-ից ամռանը` մրցաշրջանի ավարտից հետո: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- նշել է նա: