Խանդոտ ադրբեջանցին 12 դանակի հարված է հասցրել Ռուսաստանի Չելյաբինսկ մարզի Զլատոուստի քոլեջի ուսանողուհուն. գրում է «Դոստուպը»:
Սարսափելի սպանությունը գրանցվել է 2015թ. փետրվարի 2-ի գիշերը Զլատոուստի հանրակացարաններից մեկում: Քոլեջի ուսանողուհին եկել էր Բաշկիրիայի Հանրապետությունից ու ապրում էր հանրակացարանում: Ուշ երեկոյան նրա մոտ է եկել իր 21-ամյա ընկերը, ով Ադրբեջանի քաղաքացի է և աշխատում է տեղի սննդի սպասարկման կետերից մեկում: Ադրբեջանցի մարդասպանը սկսել է աղջկա հետ հարաբերություններ պարզել, քանի որ աղջկան կասկածել է դավաճանության մեջ:
Վիճաբանության ժամանակ ադրբեջանցին վերցրել է խոհանոցի դանակն ու 12 հարված հասցրել աղջկա կրծքավանդակի ու որովայնի հատվածում. ստացած վերքերից վերջինս տեղում մահացել է: Ինչից հետո մարդասպանը գնացել է ոստիկանության մոտակա բաժանմունք ու պատմել է սպանության մասին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի առաջին մասով (սպանություն): Ադրբեջանցուն սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: