Դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն այն կարծիքին է, որ «թատրոն» հասկացությունը կարող է աստիճանաբար դուրս մղվել մեր կյանքից, ինչի համար ինքներս ենք մեղավոր: Նա տեսնում է վտանգ. թատրոնը պարզապես կարող է դառնալ ոչ անհրաժեշտ:
Դերասանն այն համոզմանն է, որ արվեստի ոլորտում կատարվող ներդրումները կակտիվանան այն դեպքում, երբ մեզ մոտ օրենք կընդունվի, ըստ որի՝ ոլորտին գումար հատկացնող բարերարը կազատվի հարկերից: Նա, անդրադառնալով ոլորտի հանդեպ պետական ուշադրության հանգամանքին, Armlur.am-ի հետ զրույցում նկատել է, որ արվեստագետը կա՛մ պետք է ծանոթություն ունենա, կա՛մ ինքը ճանաչված լինի՝ դրան արժանանալու համար:
Աննա Բաբաջանյան, Տիգրան Սարգսյան